Բաքուն որոշել է փակել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը՝ փոխանցում է «Թուրան» գործակալությունը, հունիսի 3-ին նամակ է ուղարկվել Վիեննայի ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ:
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի:
Գերմանական Tagesspiegel թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջին դեմքերն ու կառավարության անդամները հունիսի 12-ին Բաքվում չեն մասնակցի Եվրոպական խաղերի բացման արարողությանը` թերթին հայտնել են նրա աղբյուրները. «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնելու Բաքու:
Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ՝ 2015-ին «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» (ԱՉՂ, օպերատորը՝ BP ընկերություն) բլոկից նավթի արդյունահանման ծավալը կկազմի 30,3 միլիոն տոննա՝ Caspian Oil&Gas2015 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) արդյունահանման ու փոխադրման հարցերով փոխնախագահ Ռահման Գուրբանովը:
Ադրբեջանցի դիվանագետ, Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը Facebook-ում հակաիշխանական գրառում էր արել, ապա մեկնաբանել էր իրեն հայ լինելու մեջ մեղադրողներին՝ նշելով, որ զտարյուն ադրբեջանցի է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել` Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության առաքելության ղեկավար Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառումից հետո:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...